ԿԻՆ: Անպտղություն
ԱՄԲ` առանց ամուսնու. ինչպե՞ս ընտրել դոնոր. morevmankan.am
Արտամարմնայի բեղմնավորում (ԱՄԲ) առանց ամուսնու իրականացվում է երեք հիմնական դեպքերում:
- Կինը չունի զուգընկեր: Այդ դեպքում, առաջին հերթին, կատարվում է ներարգանդային ինսեմինացիա, եթե դա արդյունք չի տալիս, հետո միայն իրականացվում է ԱՄԲ:
- Ամուսինն ունի լուրջ գենետիկ հիվանդություն, որի փոխանցման վտանգը կազմում է 25 և ավելի տոկոս:
- Ամուսինը տարբեր պատճառներով բացարձակապես անպտուղ է:
Այս միջամտության համար, նախ, հետազոտվում է կինը: Եթե հայտնաբերվում են խնդիրներ, որոնք կարող են անհաջող ԱՄԲ պատճառ դառնալ, կինը ստանում է համապատասխան բուժում և հսկողություն:
Ինչպե՞ս դոնոր ընտրել
Բոլոր դոնորները լրացնում են հարցաթերթիկ, որտեղ նշվում են.
- ազգային պատկանելիությունը,
- քաշը և հասակը,
- աչքերի և մազերի գույնը,
- ստացած կրթությունը և այլն:
Այս տվյալներից ելնելով կինը կարող է ընտրություն կատարել:
Դոնորական սպերմայով ԱՄԲ առանձնահատկությունները
Նախքան ԱՄԲ, օգտագործվում են պատրաստուկներ, որոնք նպաստում են ֆոլիկուլների հասունացմանը: Հաջորդ էտապում իրականացվում է ֆոլիկուլների պունկցիա` ՈՒՁՀ հսկողությամբ, հատուկ ասեղի օգնությամբ: Ստացված նյութից առանձնացվում են ձվաբջիջները: Եթե ամեն ինչ բարեհաջող է ընթանում, հաջորդ օրն կարելի է ստանալ բեղմնավորված ձվաբջիջներ: Մի քանի օր էմբրիոնները հսկվում են, որից հետո դրանցից ամենաառողջները և որակյալներն առանձնացվում են և տեղադրվում արգանդի խոռոչում:
Պունկցիայի 14-րդ օրը կատարվում է խորիոնիկ գոնադոտրոպինի թեստը: Եթե էմբրիոնը իմպլանտացվել է՝ թեստի արդյունքը լինում է դրական:
Դոնորական սպերմայով ԱՄԲ-ն անվտանգ միջամտություն է, քանի որ դոնորը նախապես մանրազննին հետազոտվում է.
- սպերմայի բազմակոմպոնենտային հետազոտություն,
- հեմոկոնտակտային վարակների հետազոտություններ (ՁԻԱՎ, սիֆիլիս, հեպատիտ Բ և Ց),
- Արյան և մեզի ընդհանուր հետազոտություն,
- արյան կենսաքիմիական հետազոտություն,
- ուրոգենիտալ վարակների հետազոտություն (ցիտոմեգալիա, հերպես վիրուսներ, խլամիդիա, միկոպլազմա, ուրեպլազմա)
- արյան խմբային և ռեզուս պատկանելիության որոշում:
Դոնորը հետազոտվում է նաև մի շարք մասնագետների մոտ (գենետիկ, հոգեբան, թերապևտ, ուրոլոգ): Դոնոր կարող է լինել 18-35 տարեկան տղամարդը, որը չունի վնասակար սովորություններ:
Քանի որ որոշ վարակիչ հիվանդություններ ունեն մինչև 6 ամիս գաղտնի շրջան, սպերման սառեցվում է կես տարի և հետագայում կրկին ենթարկվում վարակների հանդեպ հետազոտման:
07.01.2022 Կարդացեք նաև
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY5uGSzV' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ